Forbes-ը Լարի Գագոսյանին ներառել է խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Միջազգային հեղինակավոր Forbes հանդեսը ամերիկահայ արտ-դիլեր և գալերիստ Լարի Գագոսյանին ներառել է ներկայում աշխարհում բնակվող խոշորագույն բիզնես մտածելակերպ ունեցող 100 անձանց շարքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցակում ներառվել են նաև ամերիկացի դերասանուհի և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ամերիկացի գործարար, քաղաքական գործիչ Մայքլ Բլումբերգը, «Մայքրոսոֆթ»-ի նախագահ Բիլ Գեյթսը, «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը և այլք:

Ցուցակը կազմվել էForbes-ի հարյուր ամյակի շրջանակում:

Լարի Գագոսյանը Օսմանյան կայսրությունից Միացյալ Նահանգներ մեկնած հայերի ժառանգ է: Նրա ծնողները Կալիֆորնիայի բնակիչներ են: 1963-1969 թթ. սովորել է անգլո-ամերիկյան գրականություն Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

1978 թ. բացել է սեփական պատկերասրահը՝ «Broxton Gallery»: Մինչ այդ որպես վաճառող աշխատել է գրախանութում և երաժշտական խանութում, գանձապահ՝ սուպերմարկետում։

Լարի Գագոսյանին պատկանող Գագոսյան պատկերասրահների ցանցը ժամանակակից արվեստի պատկերասրահների շարքում ամենամեծն է։

Հայերեն العربية English

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին