Ինովացիա

Նոր ընդունելություն՝ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում

2 րոպեի ընթերցում

Նոր ընդունելություն՝ «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը սկսում են նոր ընդունելություն «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում ծրագրավորման դասընթացներին մասնակցության համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակում 18-35 տարեկան գործազուրկ երիտասարդներին հնարավորություն է տրվում 6-ամսյա ինտենսիվ դասընթացների միջոցով սովորել ծրագրավորում և հետագայում աշխատանքի անցնել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններ։ Ծրագրի առաջին փուլում ընդգրկված 50-ից ավել երիտասարդներ արդեն իսկ անցել են այս ուղու 5 ամիսները և պատրաստվում են ավարտական քննություններին, որի հաջող ընթացքի դեպքում պրակտիկայի կանցնեն գործող ընկերություններում։

«Նախորդ փուլի փորձառությունը ցույց տվեց, որ Շիրակի մարզում կա մեծ մարդկային ներուժ, համապատասխան դասընթացների միջոցով կարելի է վերապատրաստել լավ կրտսեր ծրագրավորողների, որոնց կարիքը շատ ունեն տեղում գործող ընկերությունները։ 15-ից ավելի ընկերություններ դարձել են ծրագրի գործընկերներ, պատրաստ են անցկացնել հարցազրույցներ և աշխատանքի վերցնել նրանց»,-նշում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան»-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվող ծրագրավորման ինտենսիվ դասընթացները լինելու են անվճար։

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում են Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագիր։ Ծրագիրը նպատակ է հետապնդում վերապատրաստել երիտասարդներին և հզորացնել ՏՏ ընկերությունների կարողությունները՝ տրամադրելով դրամական և բիզնես զարգացման աջակցություն:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում