Հասարակական

Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

1 րոպեի ընթերցում

 Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 26-ամյակի առիթով պարգևատրումների արարողության ժամանակ:

Արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա Corporación América ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առեւտրային եւ բանկային գործունեությամբ։ Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին եւ մեծացել Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։ Որպես Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Էդուարդո Էռնեկյանը երկրի տնտեսության բազմաթիվ ճյուղեր հասցրել է զարգացման եւ դուրս բերել շուկա։ Corporación América-ի վերջին նախագծերից է Անդյան Կորդիլերները հատող մայրուղու շինարարությունը։ Նրա շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը հասցվել է միջազգային մակարդակի։ Ներկայումս ներգրավված է հայկական գինու հնագույն արտադրությունը վերակենդանացնելու գործում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում