Օզոնային շերտի պահպանության գործում Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օզոնի շերտի պահպանության գործում Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության նախարարության օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանն` անդրադառնալով օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդին, իրականացվող աշխատանքներին:

1987 թվականին Կանադայում մի շարք երկրներ ստորագրեցին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, այդ օրը ՄԱԿ-ի կողմից որոշում կայացվեց սեպտեմբերի 16-ը հռչակել Օզոնի շերտի պահպանության միջազգային օր: Այս տարի նշվում է օզոնի շերտի պահպանության գործընթացի 30-րդ տարին:

«Բոլոր երկրները 30 տարի շարունակ, միահամուռ ջանքերով գործողություններ են կատարել օզոնային շերտի վերականգնմանն ուղղությամբ: Հայաստանը 1999 թվականից մասնակից է այդ միջազգային գործընթացներին: Այսօր Հայաստանում ընթանում է հիդրոքլորֆտորածխածինների փոխարինման գործընթաց: Դրանք այն նյութերն են, որոնք նպաստում են օզոնի շերտի քայքայմանը: Հայաստանին, ինչպես այլ երկրներին տրված է տվյալ նյութերի որոշակի չափաքանակ: Հայաստանը երբեք չի արտադրել օզոնաքայքայիչ նյութեր, եղել է այդ նյութերը ներկրող երկիր: Դրանք այն նյութերն են, որոնք օգտագործվում են սառեցման, օդորակման համակարգերում»,-ասաց Լիանա Ղահրամանյանը: Նրա խոսքով, ներկրման չափաքանակը, որը ՀՀ-ում նախորդ տարվա համար կազմել էր 114 տոննա, ամբողջությամբ չի օգտագործվել: Ներկրվել է ընդամենը դրա 10 տոկոսի չափով: Այսինքն` Հայաստանը գերակատարում է իր պարտավորությունները օզոնի շերտի պահպանության գործում:

Լիանա Ղահրամանյանը նշեց, որ ՄԱԿ-ի բոլոր երկրները այս գործընթացում ներառված են, միահամուռ ջանքերի շնորհիվ է, որ գիտնականներն այսօր կարող են փաստել` օզոնային շերտի վերականգնում է տեղի ունենում: Ամեն դեպքում գործն ավարտված չէ, հիդրոքլորֆտորածխածինների` այլ նյութերով փոխարինումն ընթացքի մեջ է:

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա