Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է. որոշակի շարժ է նկատվում հակառակ ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ազատագրումից հետո սիրիահայերի հոսքը դեպի Հայաստան կտրուկ նվազել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանը, այժմ Հայաստանից դեպի Հալեպ մեկնողների շրջանում է որոշակի ակտիվություն նկատվում:

«Այն սիրիահայերը, որոնք այստեղ էին և այս տարիների ընթացքում փորձեցին ինչ-որ արդյունքի հասնել, սեփական գործ ունենալ, ու ինչ-ինչ պատճառներով հաջողություն չունեցան, բնականաբար, միշտ սպասում էին վերադառնալու առիթի: Հետևաբար, Հալեպի ազատագրումից հետո որոշները վերադառնում են, մանավանդ, Հալեպում ունեն իրենց տունը, արհեստանոցները, խանութները: Շուկաները ազատագրվեցին, մարդիկ վերադառնում են աշխատանքի»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:

Նա դժվարացավ վերադարձողների վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն ներկայացնել, որովհետև սիրիահայերը մշտական շարժի մեջ են: Վերջին տվյալներով, Հայաստանում կա գրանցված 22 հազար 500 սիրիահայ: Հայաստանում գտնվող սիրիահայերը կապված են «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի հետ, որը շարունակում է աջակցություն տրամադրել: Միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով, կառավարության աջակցությամբ տրամադրվում է սնունդ, հագուստ, հիգիենիկ պարագաներ:

Տրամադրվող աջակցությունից ամենահիմնականներից մեկը բժշկական ծառայությունն է: Կենտրոնի գրասենյակի երկրորդ հարկում բացվել է կլինիկա, գործում է թերապևտի, մանկաբույժի, սրտաբանի, գինեկոլոգի, ակնաբույժի սենյակներ: Այդ ամենը գործում է բարեգործական նպատակով:

«Իհարկե, բժշկական օգնության առյուծի բաժինն ընկում է ՀՀ կառավարության վրա: Սփյուռքի նախարարությունն իր շնորհակալ աշխատանքով կարողացավ հաջողության հասնել: Երբ որևէ սիրիահայ բժշկական օգնության կարիք ունի, դիմում է նախարարությանը, վերջինս էլ Առողջապահության նախարարության միջոցով օրերի ընթացքում կազմակերպում է պետպատվերի հարցը: Իզմիրլյան հիմնադրամի, համանուն հիվանդանոցի, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի աջակցությամբ էլ լրացուցիչ օգնություն է տրամադրվում, երբ հիվանը դուրս է մնում պետպատվերից կամ այդ շրջանակում չի կարողանում իր բժշկական ծախսերը ծածկել»,-ասաց նա:

Սիրիահայերի համար շարունակում է խնդիր մնալ բնակարանի վարձավճարը: Այդ ուղղությամբ ևս աջակցություն տրամադրվում է: Ով նոր է եկել Հայաստան առաջին 3 ամսվա ընթացքում տրամադրվում է վարձակալության գումարը, հետո ուսումանսիրվում է, եթե իսկապես կարիքավոր է, ապա ամիսը 60 հազար տրամադրվում է: Ընտանիքներ կան 15 ամիս ստացել են աջակցություն:

Ջորջ Բարսեղյանը նշեց, որ Հայաստանում այսօր կան բազմաթիվ սիրիահայեր, ովքեր ունեն իրենց բիզնեսը: Նրանք աշխատում են հիմնականում ծառայությունների, ռեստորանային ոլորտում:

Հայերեն English

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն