Սատկել Է աշխարհի ամենածեր պանդան
2 րոպեի ընթերցում
![Սատկել Է աշխարհի ամենածեր պանդան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/905283.jpg)
«Այդ տարիքը համարժեք Է մարդկային կյանքի հարյուր տարվան»,-նշել են մասնագետները լրագրողների հետ զրուցելիս: Նրանց խոսքով՝ կենդանու մարմինը դրվելու Է հատուկ թանգարանում, որը «կառուցվել Է Էգ բամբուկե արջի հիշատակի հավերժացման համար, որը բնության եւ մարդու միջեւ փոխհարաբերությունների ներդաշնակության խորհրդանիշն Է դարձել»:
Ինչպես նշում են բժիշկները, սատկելուց առաջ մի քանի ամսվա ընթացքում երկարակյաց պանդան տառապում Էր մի քանի հիվանդություններից, մասնվորապես լյարդի ցիռոզից եւ երիկամային անբավարարությունից: Աշխարհը Բասիի մասին առաջին անգամ իմացավ 1987 թվականին, երբ ՉԺՀ-ի կառավարությունը նրան Խաղաղ օվկիանոսով «գործուղման» ուղարկեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգի: Այնտեղ պանդան ապրեց կես տարի: Այդ ընթացքում միջազգային ԶԼՄ-ները ավելի քան 20 հազար նյութ գրեցին նրա մասին: Լրագրողներն այն ժամանակ Բասիին տվեցին բազմաթիվ մակդիրներ, այդ թվում՝ «անկրկնելի պանդա», «բարեկամության հրեշտակ», «խաղաղության դեսպանորդ»:
Հետագայում նա շարունակել Է տպավորիչ կարիերա անել. 1990 թվականին Բասին արու Պանպանի հետ միասին դարձավ 1990 թվականի Պեկինի Ամառային ասիական խաղերի պաշտոնական թալիսմանը, մասնակցեց Չինաստանի մայրաքաղաքում անցկացված մի շարք տոնական միջոցառումների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: