Քաղաքականություն

ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին կառաջարկի, երբ կավարտվեն նախագահի լիազորությունները. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն վարչապետի իր թեկնածուին կառաջարկի, երբ կավարտվեն նախագահի լիազորությունները. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը չի շտապում գնահատական տալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ այս պահի դրությամբ ներկայացված տնտեսական ցուցանիշները նախնական են, իսկ վարչապետի աշխատանքը գնահատելու համար հարկավոր է ամբողջական պատկեր ունենալ: «Եթե բյուջեի կատարողականի ցուցանիշները լավն են, ուրեմն վարչապետը լավ է աշխատել: Վերջնական արդյունքները շատ պարզ են. համեմատում ես պետական բյուջեի ծրագրերում ունեցած պարտավորությունները և բյուջեի ձեռք բերած փաստացի կատարողականի ցուցանիշները: Համեմատում ես և վարչապետի գնահատականը պարզ է դառնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:

Անդրադառնալով գործող վարչապետի փոփոխության հարցին՝ Հակոբ Հակոբյանը հիշեցրեց նոր Սահմանադրությունը, ըստ որի վարչապետն ունենալու է նոր լիազորություններ։ «Ազգային ժողովը 2018 թվականից դառնալու է թիվ 1 պետական մարմինը, և ՀՀԿ-ն, որպես ԱԺ-ում առաջին քաղաքական ուժ, իր որոշումը կունենա այն ժամանակ, երբ ՀանրապետությանՆախագահի լիազորություններն ավարտվեն»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է լինել ՀՀ հաջորդ վարչապետը, Հակոբ Հակոբյանը կեսկատակ արձագանքեց. «Ես էլ կարող եմ լինել, բոլորն էլ կարող են լինել: Կուսակցությունը կունենա որոշում: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, ինքն անպայման կլինի, որովհետև ինքն է կուսակցության ղեկավարը և հենց կուսակցության ղեկավարը պետք է լինի պատասխանատու»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում