Հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը. Պատրիարք Կիրիլ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը:

«Իմ խորին համոզմունքն է, որ հոգևոր առաջնորդների դերն է կոչ անել հակամարտության կողմերին վերջ դնել արյունահեղությանը՝ հանուն իրենց քաղաքացիների թանկարժեք կյանքի պահպանման, և հստակ քայլեր ձեռնարկեն երկու կողմերին հաշտեցման, փախստականներին վերադարձնելու և նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասել է պատրիարքը:

Նա նշել է, որ շատ բարձր է գնահատում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը, որոնց համար. «դժվար է հեռու մնալ շարունակվող ողբերգական հակամարտությունում »:

«Տառապանքներով եւ դառնությամբ է սիրտն արձագանքում կյանքի կորստին ռազմական գործողությունների ժամանակ: Այդ միջադեպերը դրդում են մեզ ևս մեկ անգամ ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն խաղաղության», - նշել է Համայն Ռուսիո պատրիարքը:

Պատրիարքի խոսքով՝ ներկա իրավիճակը պարտադրում է մշակել և իրականացնել քայլեր՝ ուղղված երկու ժողովուրդների միջև վստահության հաստատմանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է բարոյական ազդեցություն ունենալ երիտասարդ սերնդի վրա: Երիտասարդությունը պետք է սովորի ապրել խաղաղությամբ, հարգել միմյանց՝ կարողանալով գտնել ընդհանուր լեզու, հակառակ դեպքում, երիտասարդները, ովքեր ծայրահեղ հայացքներ են ունենալու հարևանների նկատմամբ, կարող են հեշտությամբ ընկնել ծայրահեղականների ձեռքը: Քրիստոնյաների ու մուսուլմանների համար հատկապես կարևոր է միասին վկայել բարոյական արժեքների մասին, որոնք քարոզվում են մեր հավատքներով՝ սուրբ հավատի պարգևների եւ գթասրտության մասին, ինչպես նաև Աստծո ներկայության մասին մարդկության պատմության մեջ»,- ասել է պատրիարք Կիրիլը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան