Հասարակական

Զբոսաշրջային փաթեթներում կներառվի «Մորուքի փառատոնը»

2 րոպեի ընթերցում

Զբոսաշրջային փաթեթներում կներառվի «Մորուքի փառատոնը»

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մորուքի փառատոնը» Հայաստանում կնպաստի տուրիզմի զարգացմանը: Փառատոնը նախատեսված է իրականացնել 2018 թվականից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Մենք մեկ տարի առաջ ներկայացնում ենք կայանալիք փառատոնները, քանի որ դրանք ավելի ճանաչելի են դառնում: 2018-ի համար նախաձեռնել ենք «Մորուքի փառատոնը»: Այն կլինի զբոսաշրջային փառատոն: Կանցկացվեն անհեթեթ ու անհավանական մորուքների մրցույթներ: Փառատոնի ծրագիրն արդեն ուղարկել ենք զբոսաշրջային ընկերություններին: Հունվարից այն կներառվի զբոսաշրջային փաթեթներում»,-ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այս փառատոնը կազմակերպելու միտքը ծնվել է հանկարծակի: «Ես կողմնակից եմ բոլոր, նույնիսկ անհեթեթ փառատոններին, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը: Կան նույնիսկ գյուղեր, որոնք գյուղի բնակիչներից շատ մարդ են ընդունում փառատոնների շնորհիվ»,-ասաց հիմնադրամի տնօրենն ու հավելեց՝ փառատոնը մեծ հնչեղություն կունենա: Այն կանցկացվի Երևանում, սակայն կոնկրետ տեղը դեռ պարզ չէ:

2018 թվականին արդեն նախատեսված են շատ այլ ավանդական փառատոններ ևս: Մայիսին կլինի «Երևանի կինոօրերը»: Կանցկացվի «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը: Իսկ սեպտեմբերին կլինեն ավանդական «Գաթայի», հոկտեմբերին՝ «Արենի» գինու փառատոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում