Արցախի «սպիտակ քաղաքի» պեղումների ժամանակ հնագետները ոսկյա զարդերի մասունքներ են հայտնաբերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտում այս տարի 40 օր տեւած պեղումների արդյունքում մի շարք ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել: Այն ամրոցից, որը կառուցել է Տիգրանը, ոսկյա զարդերի մասունքներ են հայտնաբերվել: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչ զարդի մասունքներ են, բայց դրանք շուտով կհրապարակվեն: «Այս տարի բազմաթիվ երկաթե իրեր ենք հայտնաբերել` դանակներ, տեգի ծայրեր, մկրատի մասեր, հարյուրների հասնող գունազարդ եւ ջնարակապատ խեցեղեն»,-ասաց Պետրոսյանը, հավելելով, որ Տիգրանակերտի նյութը շատ հարուստ է` մայրաքաղաքային մակարդակի:

Արշավախմբի ղեկավարը սակայն մտահոգություն ունի. Տիգրանակերտը նման մանր պեղումներով դժվար է ամբողջականացնել: «Հարյուրավոր մետրեր ձգվող պարսպապատից ամեն տարի 15 մետր պեղելուց ի՞նչ պիտի ստանանք: Պեղումները սահմանափակ են, բայց ես շնորհակալ եմ Արցախի իշխանությանը, որ այդքան աջակցում է մեզ: Եթե մենք այդ հուշարձանը մեկ-երկու տարի չպեղենք, այն կվերածվի հողակույտերի: Մենք ամեն տարի պեղման աշխատանքներ սկսելուց առաջ 10 օր միայն մաքրման աշխատանքներ ենք տանում»,-ասաց նա:

Տիգրանակերտում պեղումներն այս տարի մեկնարկել են հուլիսի 8-ին: Պեղման աշխատանքներ են իրականացվել ինչպես ամրացված թաղամասում, այնպես էլ վաղքրիստոնեական հրապարակում, որտեղից բազմաթիվ ճարտարապետական հանգույցներ, ուղիղ աշտարակ, վաղքրիստոնեական կոթողներ են հայտնաբերվել: Արցախի իշխանությունները Տիգրանակերտը պեղելու համար հատկացրել են 17 միլիոն դրամ:

Արցախի հնագիտական արշավախումբը 2005թ. ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվելՄիջնաբերդի կառույցները, Ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ Ամրացված թաղամասի ու Կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղքրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են նաեւ քաղաքի մերձակայքում գտնվողպաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղ միջնադարյան ամրոցը:

Պեղումների միջոցով գետնի տակից վեր հանած կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

Լուսանկարները` Համլետ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Հայերեն English Русский

Ստեփանավանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հայտնաբերվել է 1 քաղաքացու դի

ՆԳ նախարարը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ձերբակալվածների պահման վայրերում անձանց իրավունքների և այլ հարցեր

Զելենսկին օգտակար հանածոների ոլորտում Թրամփին գործարք է առաջարկում

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանված անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր