ԱՀ ԱԺ նախագահն ուղերձ է հղել «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի ուղերձը «Հայաստան. հայացք ապագային» Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ուղերձում նշված է. «Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ «Հայաստան. հայացք ապագային» հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի մասնակիցներին եւ հյուրերին:

Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ միասին շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հետեւաբար, անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկման, բազմակողմանի դիտարկման ու գիտական խորհրդատվությունների տրամադրման նախաձեռնությունն արդիական է:

Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախում տոնեցինք Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Սեպտեմբերի 21-ին կլրանա նաեւ Հայաստանի Հանրապետության հռչակման 26 ամյակը։ Անկախ պետականության ու ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների քայլերը զուգահեռ լինելով հանդերձ՝ գտնվել ու շարունակում են լինել մի հարթության՝ համահայկական հարթության վրա։

Հուսով եմ, որ ֆորումի նման ներկայացուցչական կազմը թույլ կտա մասնագիտական ու խորը դիտարկումներ անցկացնել օրակարգում գտնվող խնդիրների շուրջ եւ հետագայում կդառնա պահանջված գիտական հարթակ:

Ֆորումի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, խաղաղություն եւ բարօրություն»։

Հայերեն English Русский

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի, քաղաքացին պետք է միայն ստուգի և հաստատի. ՊԵԿ նախագահ

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

ԱՄՆ պետքարտուղարությունը չվճարվող արձակուրդի կուղարկի USAID-ի բոլոր աշխատակիցներին. Wired