Ֆրանսահայ բժիշկներն առողջապահական ծրագիր են իրականացրել Շիրակի մարզում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ բժիշկների միությանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկները իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության 9 հոգուց բաղկացած խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մենք արդեն 15 տարի է գալիս ենք Հայաստան և իրականացնում «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը։ Մեզ հետ Հայաստան բերված սարքավորումները տրամադրել է մեր ճապոնական գործընկեր կազմակերպությունը, ապակիները, շրջանակները ֆրանսահայ համայնքի հանգանակությամբ ենք գնել: Բայց ամենակարեւորը՝ վերջին երկու տարիներին մեր բարեգործական ծրագրին հայաստանյան ընկերություններ են աջակցում: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱՆ օգնում է մեզ, և Հայաստանում մեր առաջին հովանավորն է ու երկար տարիների ընկերը։ Մեզ համար շատ կարևոր է, որ հենց հայաստանյան կազմակերպություններն աջակցեն այս ծրագրերին, քանի որ մենք չենք ցանկանում գալ և ասել, որ ամեն ինչ գիտենք, միայնակ կարող ենք արդյունավետ ծրագիր իրականացնել․ մենք Հայաստանի հայերի օգնության կարիքն ունենք»:

Արթինյանի գլխավորած խումբը Հայաստանում տարեկան միջինը 500 ակնոց է տրամադրում ոչ միայն մանուկներին, այլև տարեցներին:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով