Դանիել Դեքերի «Իմ Արցախ» նախագիծը Արցախի ժողովրդի կողքին լինելու ևս մեկ նշան է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի համերգը Արցախի ժողովրդի կողքին լինելու ևս մեկ նշան է: «Իմ Արցախ» նախագիծը նվիրված է Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25-ամյակներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Դանիել Դեքերը:

«Շատ երիտասարդ էի, երբ ԱՄՆ-ում հեռուստացույցով լսեցի Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի մասին: Դա առաջին բանն էր, որ երբևէ լսել էի Հայաստանի մասին: Եվ այդ ժամանակ չէի պատկերացնում, թե Հայաստանը որքան հարազատ կդառնա ինձ: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 2001-ին: Այս այցս արդեն 17-րդն է: Ամեն անգամ հիանում և զարմանում եմ Հայաստանի հետ իմ կապով: Ես միշտ ուղիներ եմ փնտրում՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու: Հիշում եմ Արցախի վերջին կռիվը, այդ ժամանակ ևս այցելել էի Հայաստան»,-ասաց Դանիել Դեքերը:

Նրա խոսքով՝ Արցախում սեպտեմբերի 3-ին կայանալիք համերգին կլինի երկու երգի՝ «Արաքս»-ի և «Իմ Արցախ»-ի պրեմիերան: «Արաքս» երգի խոսքերի հեղինակը ես եմ, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Գևորգյանը: «Իմ Արցախ»-ը զրույց է Արցախի և նրա ժողովրդի միջև:

«Յուրաքանչյուրս մեր դերն ունենք՝ աշխարհը դարձնելու ավելի լավը: Յուրաքանչյուրը կարող է իր անկյունում ոտքի կանգնել և գործել: Իմ անկյունը Հայաստանն է, հայ ժողովուրդը: Ես ոչինչ չեմ կարող փոխել, սակայն կարող եմ գնալ Արցախ, լինել ժողովրդի կողքին: Ուզում եմ, որ ժողովուրդը ապահով ու վստահ զգա իրեն»,-ասաց երգիչն ու հավելեց, որ իր ամենամեծ հպարտությունը եղել է, երբ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին դարձել է Հայաստանի քաղաքացի:

Նրա խոսքով՝ այն ժամանակից, երբ «Ադանա» երգն էր գրում, համոզված էր, որ ինքն անպայաման կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»: «Ես գիտեմ ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին, այն մասին, թե ում են պատկանում Արաքսը և Արցախը: Ես կանգնած եմ միայն ճշմարտության կողքին: Եթե կա «սև ցուցակ», պատիվ ունեմ այնտեղ ներառվելու»,-ասաց Դեքերը:

Նախագիծն իրականացվում է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի և ՀՀ մշակույթի նախարարությունների հովանու ներքո։

Հայերեն English Русский

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել

Սուրեն Պապիկյանը Պալ Ջոնսոնի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Պանաման պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». կայացել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան

Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու իր դիրքորոշումը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին

Ֆիզիկայի ատեստավորման արդյունքները բավականին ցածր են, բոլոր բողոքները մանրամասն կդիտարկվեն. Ժաննա Անդրեասյան

ԱՄՆ նախագահն ու Կանադայի վարչապետը Շենժենում քննարկել են առևտրային համաձայնագիրը

Վարչապետը հայտնել է Թուրքիա էլեկտրաէներգիայի ուղիղ արտահանման ցանկության մասին