Հասարակական

Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի

1 րոպեի ընթերցում

Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ, որտեղ նշվում է, որ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում: Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում