Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը: Այն մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետների կողմից՝ Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության իրավական մեխանիզմներին և գործիքակազմին, հիմնական պայմաններին, ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքներին, առկա խնդիրներին, ներդրումային ռիսկերին և երաշխիքներին: Աշխատանքային խումբը մանրամասն ներկայացրել է նախագծի նպատակները, առաջարկվող քայլերն ու հնարավոր արդյունքները: Նշվել է, որ այն դառնալու է մեր երկրում պետություն-մասնավոր գործակցության ինստիտուցիոնալ հիմքը՝ համաձայն իրավական նոր մեխանիզմների ներդրման:

Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև տարբեր առաջարկություններով: Վարչապետ Կարապետյանն առաջարկել է նախագիծը լրամշակել ՎԶԵԲ փորձագետների և կառավարության անդամների համատեղ աշխատանքի արդյունքում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում