Ոստիկանները պարզել են, որ դերասան Վահագն Սիմոնյանի երխաներին պատանդ չեն վերցրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները գնացել են դերասան Վահագն Սիմոնյանի ահազանգի հետքերով, եւ պարզել, որ 14 տարեկան 2 երեխաները «Ջամբո» ռեստորանային համալիրում որպես պատանդ չեն պահվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանըտեղեկացրել է, որ ձեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները իրենց մոր հետ ապրում են Ձորաղբյուրում գտնվող նշված ռեստորանային համալիրի հարակից տարածքում գտնվող առանձնատանը, նրանց պատանդ չեն վերցրել և գտնվում են ապահով պայմաններում:

ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Օգոստոսի 16-ին դերասան Վահագն Սիմոնյանն ահազանգել է ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։

Հայերեն

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի