Ազնավուրը Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Օլանդին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հեղինակավոր Փառքի ծառուղում անվանական աստղի բացման կապակցությամբ Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիշար Ֆինդիկյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ Ազնավուրի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին:

Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:

«Շառլ Ազնավուրն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կատարող է», - ասել է Փառքի ծառուղու միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսը:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին