Սփյուռք

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում

1 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերեն են սովորում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Մաունթին-Վյու քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Los Angeles Times պարբերականը, ծնողներն անընդհատ միջոց էին փնտրում իրենց լեզուն և մշակույթը երեխաներին փոխանցելու համար: Հայկական ծագմամբ ընտանիքներից շատերը մինչ այդ ստիպված մեկնում էին Գլենդելի միասնական դպրոցական թաղամաս, որտեղ գործում է հայերենով երկլեզու ծրագիր:

Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտեզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հավասարապես սովորեցրել են հայերեն և անգլերեն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենյակում, որտեղ ուսուցիչը միայն հայերեն է խոսում, իսկ մյուս մասը՝ անգլերեն դասավանդվող դասասենյակներում: Արդեն այս տարի ավելի քան 80 երեխա առաջին դասարան է ընդունվել երկլեզվյա ծրագրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում