Անգլիայում ընտրել են լավագույն գոլը պրեմիեր-լիգայի պատմության մեջ
1 րոպեի ընթերցում

Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել Է BBC Sport կայքում, լավագույնն Է ճանաչվել «Արսենալի» ֆուտբոլիստ Դենիս Բերգքամփի գոլը 2002 թվականին «Նյուքասլի» հետ կայացած մրցախաղում: Այդ գոլը հավաքել Է ձայների 31 տոկոսը:
Անգլիական պրեմիեր-լիգան հիմնվել Է 1992 թվականին, իսկ առաջին սեզոնը եղել Է 1992/93-ը: Մինչ այդ անգլիական ֆուտբոլի գլխավոր լիգայի մրցախաղերն անցկացվում Էին Առաջին դիվիզիոնի հովանու ներքո:
BBC Sport-ի հարցման մեջ երկրորդ տեղն զբաղեցրել Է «Լիդսի» հարձակվող գանացի Թոնի Եբոայի գոլը 1995 թվականին «Ուիմբլդոնի» հետ կայացած հանդիպման ընթացքում (ձայների 29 տոկոսը), երրորդը՝ «Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի գոլը 2011 թվականին «Մանչեսթր Սիթիի»հետ տեղի ունեցած մրցախաղում (22 տոկոս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: