Սփյուռք

Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղում նշվել է Աստվածամոր վերափոխման օրը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղում նշվել է Աստվածամոր վերափոխման օրը
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղի` Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 13-ին նշվել է Աստվածամոր վերափոխման տոնն ու խաղողօրհնեքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Վագըֆի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է նաև Մուսա լեռան հերոսամարտի օրը, և տեղի է ունեցել հյուրասիրություն, որի ժամանակ հյուրերին մատուցվել է ավանդական հարիսան:

Աղոթքից հետո տոնակատարության մասնակիցները համտեսել են օրհնված խաղողն ու յոթ կաթսայում եռացող հարիսան:

Տոնակատարությանը մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը:

Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղը գտնվում է Հաթայի (Անտիոք) նահանգում, Մուսա լեռան ստորոտում` թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա:

Վագըֆում, որի բոլոր բնակիչները ծագումով հայեր են, գյուղացիները պահպանում են իրենց ազգային եւ կրոնական բոլոր ավանդույթները: Գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնանորոգվել է 1997 թվականին: Եկեղեցում հաճախ պատարագ է մատուցվում: Ամեն տարի Վագըֆ գյուղում նշվում են Սուրբ ծննդյան եւ Սուրբ հարության տոները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում