Հայտնի է Հոլիվուդի Փառքի ծառուղում Ազնավուրի պատվո աստղի բացման օրը
1 րոպեի ընթերցում
![Հայտնի է Հոլիվուդի Փառքի ծառուղում Ազնավուրի պատվո աստղի բացման օրը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/901588.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հոլիվուդի Փառքի ծառուղում աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղի բացման օրը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է«Hollywoodchamber»-ը:
Հոլիվուդյան Փառքի ծառուղում Ազնավուրի անունով պատվո աստղի բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին: Շանսոնյեին նվիրված պատվո աստղը թվով 2618-րդը կդառնա: Այն կտեղադրվի պատմական Pantages թատրոնի մոտակայքում:
Աշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը ծնվել է1924թվականիմայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ ՇահնուրՎաղինակ Ազնավուրյան:
2009թվականի մայիսիցՇվեյցարիայումՀայաստանիդեսպանն է ևԺնևիՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած 93-ամյա Շառլ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1200 երգ ութ լեզուներով: «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա» անունով հայտնի Ազնավուրը ստեղծագործական գործունեություն է ծավալում արդեն 8 տասնամյակ: