Մշակույթ

Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում 2017 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի հայ մեծանուն գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը:

Հանրությանը կներկայացվեն հայ կերպարվեստի ամենավառ վարպետներից մեկի` Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝ մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:

Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում