Իրավունք

Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց և Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների արդյունքում՝ Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, և Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում