Life

Սելենա Գոմեսը նկարահանվելու Է Վուդի Ալենի հաջորդ ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Սելենա Գոմեսը նկարահանվելու Է Վուդի Ալենի հաջորդ ֆիլմում
ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Սելենա Գոմեսը գլխավոր դերերից մեկը կխաղա Վուդի Ալենի նոր ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:

Նկարահանման հարթակում նրա գործընկերները կդառնան Թիմոթի Չալամեթը («Ինձ կոչիր իմ անունով») եւ Էլ Ֆանինգը («Նեոնե դեւը»): Նախագծի անվանումը դեռեւս հայտնի չԷ:

Կինոնկարը, ինչպես եւ Ալենի նախորդ՝ «Բարձրաշխարհիկ կյանք» ժապավենը, ինչպես նաեւ դեռեւս չթողարկված «Հրաշքների անիվը», թողարկվելու Է Amazon Studios ստուդիայում: Վերջինիս պրեմիերան հոկտեմբերին կկայանա Նյու-Յորքի կինոփառատոնում:

Սելենա Գոմեսը մեծ Էկրանին Է հայտնվել «Ձախողված արձակուրդներ», «Քշեցի՛նք», «Վատ վարքագիծ» ֆիլմերում եւ այլ ժապավեններում:

Հավելենք, որ Վուդի Ալենի ֆիլմադարանում կան տասնյակ ֆիլմեր, որոնց թվում են՝ «Էննի Հոլը», «Հաննան եւ նրա քույրերը», «Ամեն բան, ինչ դուք ցանկանում Էիք իմանալ սեքսի մասին, բայց վախենում Էիք հարցնել», «Կահիրեի ծիրանագույն վարդը» եւ «Մաթչ Փոյնթ» կինոնկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում