Ջորջ Քլունին 2,25 մլն դոլարի նվիրատվություն կկատարի սիրիացի երեխաների դպրոցների համար
1 րոպեի ընթերցում
![Ջորջ Քլունին 2,25 մլն դոլարի նվիրատվություն կկատարի սիրիացի երեխաների դպրոցների համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/900425.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալյան, հուլիսի 31-ին հայտարարել են, որ մտադիր են 2,25 միլիոն դոլար տրամադրել Լիբանանում ապրող սիրիացի փախստականների երեք հազար երեխաների համար յոթ դպոցների զարգացման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Քլունիների ընտանիքի հիմնադրամի պաշտոնական կայքում:
«Մենք չենք կարող մեզ թուլ տալ մի ամբողջ սերունդ կորցնել սոսկ այն պատճառով, որ նրանց բախտը չի բերել, որ ծնվել են ոչ համապատասխան ժամանակ եւ ոչ համապատասխան վայրում,- ասված Է Քլունիի հայտարարության մեջ, որը վերջերս երկվորյակներ Է ունեցել:- Հազարավոր երիտասարդ սիրիացիների սպառնում Է երբեք մեր հասարակության լիարժեք մասը չդառնալու վտանգը: Դպրոցական կրթությունը նրանց կօգնի փոխել իրենց կյանքը»:
Բացի Քլունիների ընտանիքի հիմնադրամից, ծրագրին մասնակցում են Google եւ HP ընկերությունները, որոնք կապահովեն ուսումնական հաստատությունների տեխնոլոգիական հանդերձումը: Հատկացվող միջոցների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 3 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: