Իսպանական կարտինգում նոր դեմք է հայտնվել. hայազգի 8-ամյա Դանիելն իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի 8-ամյա Դանիել Դալլաքյանը հայտնվել է իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում, առիթը՝ Իսպանիայում անցկացվող Կարտինգի մրցարշավում մեկը մյուսի հետևից գրանցած հաջողություններն են: Դանիելի հայրը՝ Էդուարդ Դալլաքյանը, ով նաև երեխայի մենեջերն է, նշեց, որ երեխան պրոֆեսիոնալ ավտոմրցարշավների սկսել է մասնակցել 7 տարեկանից: Դեռ մեկ տարի է անցել, և արդեն Դանիելը մի շարք հաջողություններ է գրանցել:

«Դանիելը, երբ սկսեց պրոֆեսիոնալ մրցարշավին մասնակցել, զբաղեցրեց 7-րդ տեղը: Դա այն դեպքում, երբ իր տարիքի երեխաները սովորաբար լավագույն տասնյակի մեջ չեն մտնում: Այս տարի ձմռանն անցկացվեց Կարտինգի մրցարշավ Իսպանիայի մակարդակով, որտեղ երեխան զբաղեցրեց 4-րդ տեղը: Դրանից հետո Կատալոնիայում անցկացվեց մրցարշավ, Դանիելը տարիքով ամենափոքր մասնակիցն էր, նա մրցեց 11, 12 տարեկան երեխաների հետ ու դարձավ հաղթող՝ զբաղեցնելով առաջին տեղը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդուարդ Դալլաքյանը:

Դանիելը հրավեր ստացավ մասնակցելու Իսպանիայի մակարդակով անցկացվող Կարտինգի հաջորդ մրցարշավին, որը տեղի էր ունենում այս ամռան ամիսներին: Դանիելին կրկին հաջողությունը ժպտաց, նախընտրական փուլն անցել է, լավագույն 20 մասնակիցների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը՝ լինելով տարիքով փոքր մասնակիցը: Առջևում մրցելու են լավագույնները:

Էդուարդ Դալլաքյանը պատմում է, որ ավտոմեքենաների հանդեպ սերը երեխայի մոտ դեռ վաղ տարիքում է նկատվել: Նա երեք տարեկանից փոքր ավտոմեքենաներ է վարել, իսկ արդեն հինգ տարեկանից պրոֆեսիոնալ մրցարշավի ավտոմեքենայի ղեկն իր ձեռքն է վերցրել:

Այս հաջողությունները երեխային տրվում են քրտնաջան աշխատանքի արդյունքում. ընտանիքի աջակցություն, հետևողական պարապմունքներ՝ պրոֆեսիոնալ մարզիչով: Դանիելի մարզիչը Բորխա Գարսիան է, ով իսպանական Ֆորմուլա 3-ի հաղթողն է: Նա այժմ պարապում է միայն Դանիելի հետ: Իր մարզչի հետ Դանիելը քրտնաջան աշխատում է՝ ամեն պարապմունքին վարելով 130-150 կմ, շաբաթական առնվազն 450 կմ:

«Շատ եմ սիրում մեքենա վարել, հաճույքով եմ պարապում, մասնակցում մրցարշավներին: Հայրիկն ինձ շատ է օգնում, մշտապես կողքիս է: Առաջիկայում էլ շարունակելու եմ զբաղվել այս սպորտով»,-ասաց Դանիելը:

Մեր այն հարցին, թե արդյոք այս ծանրաբեռնված պարապմունքները երեխայի դպրոցական դասերին չեն խանգարում, հայրը՝ Էդուարդ Դալլաքյանն, ընդգծեց, որ տղան դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Երեխան նաև ժամանակ է գտնում օտար լեզուներ ուսումնասիրելու համար:

Այժմ Դալլաքյանների ընտանիքը Հայաստանում է՝ Դիլիջանում: Շոգ եղանակով պայմանավորված Իսպանիայում պարապմունքները ժամանակավոր ընդհատվել են: Այս կարճատև դադարն օգտագործում են հայրենիքում լինելու համար: Էդուարդ Դալլաքյանը հայրենիքում լինելը կարևոր է համարում, հարազատների հետ կապը պահելու, հայերենի իմացությունը զարգացնելու տեսանկյունից:

Դալլաքյանների ընտանիքը Իսպանիա է տեղափոխվել 1996 թվականին: Դանիելը ծնվել և մեծացել է Իսպանիայում:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres