Life

Ջորջ Քլունին իր երեխաների նկարները հրապարակելու համար դատի կտա ֆրանսիական ամսագրին

1 րոպեի ընթերցում

Ջորջ Քլունին իր երեխաների նկարները հրապարակելու համար  դատի կտա ֆրանսիական ամսագրին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ ֆրանսիական Voici ամսագրին իր երեխաներին անօրինականորեն լուսանկարելու և նկարները հրապարակելու համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է«Ինտերֆաքս»-ը:

«Նախորդ շաբաթ ֆրանսիական Voici ամսագրի լուսանկարիչներն անցան մեր ցանկապատի վրայով, բարձրացան ծառի վրա և այնտեղից ապօրինի կերպով լուսանկարեցին մեր երեխաներին: Լուսանկարիչները, գործակալությունը և ամսագիրը դատարանում օրենքի ամբողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում