Հասարակական

Սոցփաթեթից օգտվող քաղաքացիները կկարողանան բժշկական օգնություն ստանալ իրենց ցանկացած բուժհաստատությունից

1 րոպեի ընթերցում

Սոցփաթեթից օգտվող քաղաքացիները կկարողանան բժշկական օգնություն ստանալ իրենց ցանկացած բուժհաստատությունից
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով ազատականացվում է սոցփաթեթի շահառուների համար պետության հաշվին բժշկական օգնություն ստանալու կարգը: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այսուհետ պետական ծառայողները դիմելու են ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես այն բուժհաստատությանը, որտեղ իրենք ցանկանում են բուժվել։

«Քաղաքացիները պոլիկլինիկա դիմելը դիտարկում են որպես ավելորդ բյուրոկրատական քաշքշուկ, ընդ որում՝ նոր հաստատված կարգով՝ քաղաքացիները ներկայացնելու են միայն անձը հաստատող փաստաթուղթ՝ առանց հավաստագրի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ,ասաց Ալթունյանը։

Այսպիսով՝սոցփաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալու համար պարտադիր է լինելու նույնականացման քարտի առկայությունը և բժշկական ապահովագրությունը։

Այս ծրագիրն առայժմ պիլոտային է և գործելու է վեց ամիս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում