Սփյուռք

Եկեղեցական համագումարը հաստատել է Պոլսո պատրիարքական տեղապահի ստորագրության լիազորությունը

1 րոպեի ընթերցում

Եկեղեցական համագումարը հաստատել է Պոլսո պատրիարքական տեղապահի ստորագրության լիազորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին պատրիարքարանի դահլիճում Եկեղեցական համագումար ժողով է գումարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Ժողովական հայրերը միաձայն հաստատել են պատրիարքական տեղապահ Բեքչյանի ստորագրության լիազորությունը: Այսուհետ, Պատրիարքական տեղապահն է կրելու պաշտոնական մարմինների և դրամատների ստորագրության միակ իրավունքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում