Տնտեսություն

Վարչապետն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ համալիր միջոցառումներ

1 րոպեի ընթերցում

Վարչապետն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ համալիր միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների շեշտակի աճևչնայած դրական արդյունքին՝դեռևս առկա էզբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետԿարեն Կարապետյանը:

ՎարչապետնԱրտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահինհանձնարարեց 1-ամսյաժամկետումուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

ՎարչապետըՔաղաքացիականավիացիայիգլխավորվարչությանպետինհանձնարարեց մշակել ևկառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում