Մշակույթ

Փոքրիկներն ու մեծահասակները սիրով մասնակցեցին մնջախաղի հերթական վարպետաց դասին

2 րոպեի ընթերցում

Փոքրիկներն ու մեծահասակները սիրով մասնակցեցին մնջախաղի հերթական վարպետաց դասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում դեռ շարունակվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Հուլիսի 24-ին Օրբելիների հրապարակում իլյուզիոնիստական հնարքներով լի վարպետության դաս անցկացրեց Նահապետ Արշակյանը՝ ներկաներին ներգրավվելով խաղի մեջ: Նա ցուցադրեց գնդակներով, պարաններով և գունավոր թաշկինակներով համարներ: Նահապետին օգնեցին փոքր և հասուն արվեստասերները:

«Հնարքների մի մասը բավականին հին է ու հայտնի, սակայն ես դրանք ձևափոխել եմ, նորացրել: Տարբեր հարթակներում եմ նմանատիպ համարներով հանդես եկել, և աճպարարական ֆոկուսները միշտ լավ արձագանքի են արժանացել: Ամեն անգամ ցանկանում եմ հնարավորինս շատ դրական լիցքեր հաղորդել հանդիսատեսին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նահապետը:

Նա շեշտեց, որ ավելի հեշտ է աշխատել մեծահասակների, քան երեխաների հետ, քանի որ փոքրիները շատ բան չեն հասկանում: «Նրանց գրավում են գույները, ինչ-որ բաների հայտնվելն ու անհետանալը, իսկ հասուն մարդիկ ընկալում են հումորները, որոնք ես հաճախ եմ օգտագործում ելույթներիս ըթացքում»,-եզրափակեց իլյուզիոնիստը:

Վարպետակ աշխույժ ու զվարճալի դասից հետո երեխաները մոտենում էին Նահապետին, նկարվում նրա հետ ու աճպարարական արվեստ սովորելու ցանկություն հայտնում:

Մնջախաղիմիջազգայինփառատոննառաջինանգամանցկացվելէ 2008թվականին Ծաղկաձորում:Այն կազմակերպումենՀՀմշակույթինախարարությունը,Երևանի մնջախաղիպետականթատրոնըևԾաղկաձորիքաղաքապետարանը: 2016 թվականից փառատոնը դարձել է ամենամյա: Փառատոնիինֆորմացիոնհովանավորնէ«Արմենպրես»լրատվական գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում