«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ օրում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՏաԹեւեր» ճոպանուղին հուլիսի 16-ին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղևորի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի Հանրային կապերի բաժնից, նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղևորի:

«ՏաԹեւեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ., այլեւ ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը։

«ՏաԹեւեր» ճոպանուղու շահագործման առաջին տարում՝ 2010 թվականին, այն սպասարկել է շուրջ 10 հազար այցելուի, իսկ 2016 թ․վերջի դրությամբ ճոպանուղու ուղևորների թիվը գերազանցել է 505 հազարը:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի շնորհիվ Տաթևի տարածաշրջանն արագ տեմպերով դառնում է համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն, ուր այցելում են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: «Տաթեւի դարպասներ», «Մեծ Տաթեւ», Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրն ու «Տաթեւ» ազգային պարկի ստեղծումը հիմք են ծառայում տարածաշրջանի համալիր զարգացման համար։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա