Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի հաղթողների անունները

5 րոպեի ընթերցում

Հայտնի են «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի հաղթողների անունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին: Երեկոն նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակների հանձնման արարողությունն իրրականացվեց Կոմիտասի ստեղծագործությունների ներքո:

Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ «Անկաշառը» կինոնկարը, ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆ (Իրան):

Միջազգային խաղարկային մրցույթում ոսկե ծիրան-ի արժանացավ «Ցանկալի Դուրգան» կինոնկարը, ռեժիսորՍանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

Արծաթե ծիրանը տրվեց «Արաբիա» կինոնկարին, ռեժիսոր Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Վեսթերն» ժապավենը, ռեժիսոր Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա):

Միջազգային վավերագրական մրցույթում ոսկե ծիրանի արժանացավ «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար):

Արծաթե ծիրանը հանձնվեց «Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարին, ռեժիսորՍերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Գյուղացիներ» ֆիլմը,ռեժիսորՑվետան Դրագնև (Բուլղարիա):

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ոսկե ծիրանը հանձնվեց խաղարկային «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսորՔրիս Ավետիսյան (ԱՄՆ):

Ժյուրիի հատուկ հիշատակում դեբյուտային դերակատարման համար արժանացավ երիտասարդ և խոստումնալիc դերասան Սամվել Թադևոսյանը,«Կյանք ու կռիվ» ժապավենում Տիգրանին մարմնավորելու համար, ռեժիսոր Մհեր Մկրտչյան (Հայաստան):

Լավագույն վավերագրական կինո ճանաչվեց և ոսկե ծիրանի արժանացավ«Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց «Օրիժին» կինոնկարը, ռեժիսոր Աշոտ Մկրտչյան (Հայաստան):

Լավագույն կարճամետրաժ ժապավեն համարվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ջրի երեսին մնալ» ֆիլմը,ռեժիսոր Էրիկ Շահինյան (ԱՄՆ):

«Փառատոնի շրջանակում մի քանի ֆիլմ եմ դիտել և պետք է ընդգծեմ, որ «Ոսկե ծիրանն» իրական երևակայական հրավառություն էր, և նրանք, ովքեր չհաղորդակցվեցին փառատոնին, շատ բան կորցրեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարի մենք կունենանք ֆիլմարտադրության նոր մոդել. ծրագիրը քննարկվել է բոլոր կինոարտադրողների հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` կինոյի բոլոր օջախները պետք է բռունցք դառնան ու համատեղ աշխատեն Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացնելու նպատակով: «Պետք է միասին գործել, այլ ոչ իրար դեմ»,-շեշտեց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում