Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքը Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհ կլինի 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանի համար կհեշտանան բեռնափոխադրումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Այդ ամենը շարունակական բնույթ է կրում և առաջին հերթին կախված է ռուս-վրացական հարաբերություններից։ Հույս ունենք, որ մոտ ապագայում կլինի լուծում»,- ասաց նախարարը։

Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ այդ ճանապարհի կառուցումը Հայաստանին թույլ կտա ունենալ երկրորդ, երրորդ այլընտրանքային ճանապարհները։

«Այժմ ռուս-վրացական-շվեյցարական խումբն աշխատում է, և վերջին հանդիպումը եղել է Պրահայում: Տարբեր հանդիպումների ընթացքում նրանք քայլ առ քայլ առաջ են գնում։ Առևտրային միջանցքի կառուցման շնորհիվ Հայաստանի համար կհեշտանան բեռնափոխադրումները՝ կլինեն այլընտրանքային ճանապարհներ, մրցակցություն, թե ինչ ճանապարհով գնան և, իհարկե, գնային տարբերություն»,- շեշտեց Մարտիրոսյանը։

Ճանապարհի կառուցման վերջնաժամկետի վերաբերյալ նախարարը հույս հայտնեց, որ այդ ամենը շատ արագ կլինի։

Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ու Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն համաձայնության են եկել կյանքի կոչել 2011 թվականին ստորագրված «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը։ Ճանապարհն անցնելու է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով։

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ