Տնտեսություն

Սոցիալական փաթեթներով հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը

3 րոպեի ընթերցում

Սոցիալական փաթեթներով հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններն էապես նպաստում են ներքին զբոսաշրջության զարգացմանը: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների խոսքով՝ հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը: Հանգստի ապահովման, հիպոթեկների, վարկերի և ուսման վարձերի համար տրամադրվող 72.000 դրամն ամենաշատն օգտագործվում է հանգիստը կազմակերպելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Սոցիալական փաթեթով զբոսաշրջությունը կազմում է ներքին զբոսաշրջության 10-15 տոկոսը: Այնուամենայնիվ, այն էապես նպաստում է ներքին զբոսաշրջության զարգացմանը: Ավելի շատ օգտվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններից՝ մոտ 70-80 տոկոս: Այնուամենայնիվ դեռևս ոչ բոլորն են օգտվում դրանից»,-ասաց Ապրեսյանն ու նշեց, որ թիվն ավելացնելու համար անհրաժեշտ է իրազեկության բարձրացում:

Նրա խոսքով՝ առողջարաններն ամենածանրաբեռնվածն են: Այնտեղ գնում են ավելի շատ ամռանը հատկապես ուսուցիչները ուսումնական տարվա ավարտին: Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններում ընդգրկված զբոսաշրջային շուրջ 60 օպերատորներ հանդես են գալիս մոտ 30 փաթեթ առաջարկներով: Փաթեթների ծառայությունները մատուցվում են միայն Հայաստանում և Արցախում:

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորները հավաստիացնում են, թե հանգստի հիմնական ուղղություններն են Աղվերանը, Ծաղկաձորը և Դիլիջանը: Սակայն «Ռումեա» զբոսաշրջային ընկերության սոցիալական փաթեթների գծով մենեջեր Սյուզաննա Մնացականյանն ասում է, որ ավելի մեծահասակները նախընտրում են Ջերմուկի առողջարանները: Սոցիալական փաթեթով ամենաքիչը գնում են Արցախ: «Քվանտ» զբոսաշրջային ընկերության տուր մենեջեր Ռիմա Բաբայանի խոսքով՝ նախորդ տարի Արցախ գնացել է ընդամենը 1 մարդ, այս տարի դեռ գնացող չի եղել: «Թրավելոն» ընկերության ներգնա տուրիզմի գծով մենեջեր Ռիմա Խաչատրյանը Արցախ քիչ մեկնելը բացատրում է արժեքով՝ գումարը չի բավականացնում: Իսկ ամենաակտիվ շրջանը համարվում է մայիսից մինչև սեպտեմբեր:

2016 թվականի տվյալներով՝ կնքվել է շուրջ 60.000 պայմանագիր, այսինքն՝ մոտ 120.000 մարդ սոցիալական փաթեթներով մեկնել է հանգստի:

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում