Սփյուռք

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը, Պետքարտուղարությունում ու Կոնգրեսում ներկայացրել է ՀՀ առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը, Պետքարտուղարությունում ու Կոնգրեսում ներկայացրել է ՀՀ առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետքարտուղարության և Կոնգրեսի անդամների հետ մեկշաբաթյա խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև համագործակցության ավելի լայն հնարավորություններին, քննարկել օտարերկրյա օգնության ընդլայնմանը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկմանը, Հայոց ցեղասպանության հարցով արդարության հաստատմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ղեկավարել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձրել 2018 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծին, Արցախին տրամադրվող ականազերծման և բժշկական օգնության ընդլայնմանը, Հայաստանին ԱՄՆ-ի տնտեսական աջակցության պահպանմանն ու Հայաստանին, որպես Մերձավոր Արեւելքից փախստականների համար անվտանգության գոտու, ամերիկյան օգնության ընդլայնմանը։Բացի այդ, քննարկվել են հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համաձայնագրին, ինչպես նաեւ Լոս Անջելեսի և Երևանի միջեւ կոմերցիոն ու բեռնատար չվերթների կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև մայիսի 16-ին, Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումն ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմնովին վերանայելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ Հայոց Ցեղասպանության ժխտման և Կիպրոսի օկուպացումը շարունակելու քաղաքականությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում