Սփյուռք

Լիբանանում լույս է տեսել արեւելյան եկեղեցիների նահատակների մասին պատմող գիրք

1 րոպեի ընթերցում

Լիբանանում լույս է տեսել արեւելյան եկեղեցիների նահատակների մասին պատմող գիրք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի ամերիկյան գիտական եւ արհեստագիտական համալսարանը արաբերենով հրատարակել է «Արեւելյան եկեղեցիների նահատակները» խորագիր կրող գիրք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից: Ավելի քան հազար էջից բաղկացած գիրքը լույս է տեսել Մարունիթ եկեղեցու Դպրեվանքի սաների միության նախաձեռնությամբ:

Մոտ մեկ տարի առաջ գրքի խմբագրական կազմը հանդիպում էր ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ եւ լսել ծրագրի իրագործման հետ կապված նրա թելադրանքները:

Գրքում ներառված են նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում նահատակված հայ սրբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում