«Аэрофлот»-ն Առնո Բաբաջանյանի անունով ինքնաթիռ է անվանակոչել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության նախաձեռնությամբ «Аэрофлот» ավիաընկերությունը օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ «Боинг 777» օդանավը ժամանել է ընկերության ինքնաթիռների կայան:
Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարին ուղղված դիմումի հիման վրա: