Սփյուռք

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորն այցելել է պատրիարքական տեղապահ Բեքչյանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորն այցելել է պատրիարքական տեղապահ Բեքչյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսում քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը Պոլսո Հայոց պատրիարքարանում այցելել է պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դողանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղապահի պաշտոնը ստանձնած Սրբազան Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին շնորհավորեցի՝ այցելելով նրան: Քննարկումներ ունեցանք օրակարգային զարգացումների շուրջ: Ցանկանում եմ, որ պատրիարքի ընտրությունը մեր երկրի ու համայնքի համար բարի լինի»,- նշել է Դողանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում