Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքարանը պետության հետ բանակցություններում արդեն կներկայացնի տեղապահ Բեքչյանը

1 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքարանը պետության հետ բանակցություններում արդեն կներկայացնի տեղապահ Բեքչյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում եկեղեցական ընդհանուր ժողովի կողմից հունիսի 28-ին կայացված որոշումն այն մասին, որ դադարեցվում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ամենակարճ ժամանակահատվածում Ստամբուլի նահանգապետարանի միջոցով կփոխանցվի Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է փաստաբան Սեպուհ Ասլանգիլը:

«Ներքին գործերի նախարարությունն այսուհետ կգործի համաձայն կայացված որոշման: Այսինքն, երբ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ զարգացում լինի, պետությունն ուղղակիորեն գրագրության մեջ կլինի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ: Պատրիարքարանն արդեն ներկայացնում է տեղապահը»,- ասել է Ասլանգիլը՝ նշելով, որ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսին կլինի պետության դիրքորոշումը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Այս մասին պատրիարքարանը հանդես է եկել հայտարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում