Հայաստանի 291 ներառական դպրոցներ 7000 երեխա է հաճախում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, չնայած որոշակի խնդիրներին, ներառական կրթության արդյունքների գնահատականն ընդհանուր առմամբ դրական է: Ներառական դպրոցների թիվն աճում է՝ նախորդ տարվա համեմատ. 2017-ի մարտի մեկի դրությամբ դրանց թիվն ավելացել է 81-ով: Սյունիքի մարզն արդեն անցել է համընդհանուր ներառմանը: Նախատեսվում է 2017-ին համընդհանուր ներառման անցնել Տավուշի և Լոռու մարզերում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերի և մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

«Տոկոսային հարաբերակցությամբ ներառական դպրոցների բաշխվածությունը գրեթե հավասար է: Ամենաշատ ներառական դպրոցներ կան Երևանում` 67, իսկ Արագածոտնում ամենաքիչը` 5 դպրոց: Ներկայում չկա մարզ, որտեղ ընդհանրապես բացակայի ներառական դպրոց: Սյունիքի բոլոր դպրոցներն իրականացնում են ներառական կրթություն: Այս տարի նախատեսվում է Տավուշի և Լոռու մարզերում ևս անցնել համընդհանուր ներառմանը»,-ասաց Ռոբերտ Ստեփանյանը:

Նրա խոսքով` ներառական կրթության արդյունքների գնահատականն ընդհանուր առմամբ դրական է, թեև կան նաև խնդիրներ: Խնդիրներից մեկը ներկայումս ներառական կրթություն իրականացնող անհրաժեշտ կադրերի պակասն է, որը լրացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Թափուր հաստիքների համար տրվել են հայտարարություններ: Ներառական կրթություն իրականացնում են տարբեր մասնագիտացումներով հատուկ մանկավարժները: Մասնագետները հիմնականում հատուկ դպրոցների կադրերն են, որոնք վերապատրաստումն անցնելուց հետո ուսուցանում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներում,-ասաց Ռոբերտ Ստեփանյանը:

«2016-ին կար ներառական կրթություն իրականացնող 210 դպրոց, իսկ 2017-ի մարտի մեկի դրությամբ` 291: 2016-ին 2-ական դպրոցներ ավելացել են Արարատի, Արմավիրի և Վանաձորի մարզերում, 1-ական դպրոց՝ Շիրակի և Լոռու մարզում, 3 դպրոց՝ Կոտայքում, 4 դպրոց՝ Արագածոտնում, ևս 66 դպրոց՝ Տավուշի մարզում, սակայն այնտեղ այլ սխեմայով են ֆինանսավորվում, իրականացվում է փորձնական ծրագիր: Իսկ ներառական կրթության կարիք ունեցող, դպրոցներում հաշվառված երեխաների թիվն այս պահին մոտ 7000 է»,-եզրափակեց Ստեփանյանը:

Հայերեն English Русский

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը