Սփյուռք

Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհուրդը զրկել է Աթեշյանին փոխանորդի լիազորություններից

1 րոպեի ընթերցում

Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհուրդը զրկել է Աթեշյանին փոխանորդի լիազորություններից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Հոգևոր խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտնել է, որ որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Աթեշյանը մայիսի 24-ին հայտարարել էր պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին՝ մարտի 15-ին պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Այդուհանդերձ, նա մինչ օրս պաշտոնապես հրաժարական չէր տվել իր պաշտոնից:

Բեքչյանի և Աթեշյանի միջև հունիսի 24-ին հանդիպում էր տեղի ունեցել: Հանդիպմանը Աթեշյանը հայտնել էր, որ չի մտածում փոխանորդի պաշտոնից հրաժարական տալու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում