Ճակատագրական հանդիպում Հռոմում. Սերենա Ուիլյամսը պատմել է Ալեքսիս Օհանյանի հետ իրենց սիրո պատմությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Vanity Fair ամսագրի օգոստոսի համարը լույս կտեսնի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի լուսանկարով, ով երեխայի է սպասում Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամսագրում տեղ է գտել հայտնի զույգի սիրային պատմությունը:

Նրանք հանդիպել են 2015 թվականին Հռոմում: Օհանյանն առավոտյան դուրս է եկել հյուրանոցի լողավազանի մոտ նախաճաշելու և նստել է այն սեղանի մոտ, որտեղ թենիսիստուհին իր ընկերների հետ նստած է եղել: Վերջիններս ցանկացել են Օհանյանին քշել այդտեղից և ասել են, թե նրա սեղանի մոտ առնետ կա: Երբ Օհանյանը պատասխանել է, որ չի վախենում կրծողներից, Ուիլյամսը նրան հրավիրել է իրենց մոտ: Միայն այդ ժամանակ Օհանյանը «98 տոկոսով» համոզվել է, որ իր առաջ հայտնի սպորտսմեն է:

Այնուհետև նրանք սկսել են զրուցել, թեպետ Օհանյանը տանել չի կարողացել թենիսը, իսկ Ուլիյամսը ոչինչ չէր լսել աշխարհի ամենահայտնի կայքերից մեկի մասին: Արդյունքում թենիսիստուհին հրավիրել է նրան Հռոմում կայանալիք իր խաղին: Վատ խաղալով հանդերձ՝ Ուիլյամսը հաղթել է և որոշել Օհանյանին հրավիրել «Ռոլան Գարոս»-ի իր խաղերից մեկին: Reddit-ի համահիմնադիրը ենթադրել է, որ հրավերքն արվել է քաղաքավարությունից ելնելով, սակայն ամեն դեպքում որոշել է մեկնել այնտեղ:

Փարիզում Ուիլյամսն ու Օհանյանը եղել են Էյֆելյան աշտարակի մոտ, գնացել են կենդանաբանական այգի, հրուշակեղենի խանութներ: Թենիսիստուհին նկատել է, որ Օհանյանն այն մարդկանցից է, ով ճանապարհորդում է մեկ ուսապարկով և չի կազմում ծրագրեր, իսկ հայտնի հայ գործիչը զգացել է, որ Ուիլյամսի նման հայտնի մարդու համար այդ ամենը նորություն է:

2016 թվականի գարնանը, երբ Օհանյանը հասկացել է, որ ցանկանում է ամուսնանալ Սերենայի հետ, որոշել է առաջարկություն անել Հռոմում, որտեղ ծանոթացել էին: Դրա համար նա ստիպված է եղել խոսել թենիսիստուհու ընկերների հետ, որպեսզի վերջիններս համոզեին նրան թռնել Հռոմ: «Ես տեսա նրա մեջ մի մարդու, հանուն ում ես ցանկանում էի ավելի լավը դառնալ»,- նշել է Ալեքսիսը:

Ուիլյամսը պատմել է, որ արդեն ինքնաթիռում հասկացել է, որ եկել է ժամանակը. «Սերենա, դու 35 տարեկան ես, դու պատրաստ ես, դա այն է, ինչ ուզում ես»: Հռոմում Օհանյանը նրան տարել է այն նույն սեղանի մոտ, որտեղ ծանոթացել էին, ծնկի է եկել ու առաջարկություն է արել:

Երբ Սերենան իմացել է, որ հղի է, կանչել է Օհանյանին Մելբուրն, որտեղ պատրաստվում էր հերթական առաջնությանը: Թենիսիստուհին չի ասել, թե բանն ինչումն է: Օհանյանն էլ կարծել է, թե նրա մոտ առողջական խնդիրներ կան:Երբ Ալեքսիսը եկել է, Ուիլիամսը նրան է տվել մի ծրար, որտեղ դրական արդյունքով հղիության վեց թեստ է եղել:

Ավստրալիայի այդ մրցաշարը թենիսիստուհին ավելի ուշ ավարտել է հաղթանակով:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին