Խնջույք թոնրի և ազգային ուտեստների շուրջ. The Boston Globe-ը ներկայացրել է ԱՄՆ հայ համայնքի յուրահատկությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան The Boston Globe-ը հոդված է հրապարակել Բոսթոնի հայկական համայնքի ներկայացուցիչների մասին և ներկայացրել հայկական ավանդույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթի լրագրող Սեմ Հիերշտայները հյուրընկալվել է Բոսթոնում բնակվող Նազարեթ և Լենա Տեր Գևորգյանների՝ Լեքսինգթոնի տուն, որտեղ գտնվում է քաղաքի եզակի թոնիրներից մեկը: «Այն իր եզակիությամբ և ջերմությամբ ողջունում է տան հյուրերին: Նազոն և Լենան ընթրիք էին կազմակերպել իրենց ընկերների հետ, որոնց թվում էին Բոսթոնի հայ-ամերիկյան հանրության անդամները՝ ակտիվիստուհի Կարոլին Մուգարը, ում հայրը Star Market-ի հիմնադիրն է, գործարար և բիոտեխնոլոգիայի ոլորտի ներդրող Նուբար Աֆեյանը, Մասաչուսեթսի հայ-ամերիկյան եկեղեցիների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը և այլք:

Տեր Գևորգյանները բազմիցս այս խմբի համար նման ընթրիքներ են կազմակերպել, ուստի նրանց տուն երեկոյան հոսքը լավ ավանդույթ է: Ընթրիքից մեկ ժամ առաջ թոնրի շուրջ լսում էինք Բարսամյանի՝ Հայաստան կատարած վերջին այցի պատմությունը: Հավաքական ձայներ լսվեցին, երբ նա բացեց հայտնի Արարատ 20 տարեկան կոնյակի շիշը, որը նաև Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքն էր»,- գրել է հոդվածի հեղինակը:

Հալեպում ծնված բժիշկ Նազարեթը, ով կրթություն ստացել է Հայաստանում, այնուհետև 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, նշել է, որ թոնիրը մշտապես եղել է հայկական գյուղերի հավաքատեղին, քանի դեռ խորհրդային տարիներին չէր տարածվել էլեկտրաէներգիան և բնական գազը: «Ամեն անգամ, երբ ես այն օգտագործում եմ, մտածում եմ, թե ինչպես կարող էի այստեղ գոյատևել առանց իմ ընկերների»,- ասել է Նազարեթը:

Հոդվածի հեղինակն իր հիացմունք է հայտնել թոնիրում պատրաստված լավաշի և խորովածի համից, ինչպես նաև հայկական այլ ուտեստներից: «Բոստոնահայ ամերիկացիները զարմանահրաշ են, որոնց թվում են՝ Դևիդ Բազիրգանը՝ Արևելյան Քեմբրիջից, Սեդա Դակեսյանը՝ Բելմոնտից, ով ունի սրճարան, ինչպես նաև Նինա և Րաֆֆի Ֆեստեկյանները, ովքեր Բոստոնում այս տարեվերջին բացելու են հայ-լիբանանյան ռեստորան»,- գրել է Հիերշտայները:

Հայերեն العربية English Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres