Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը

2 րոպեի ընթերցում

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 21.6 միլիոն դոլարի վարկի տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է 2017թ. Հայաստանին հատկացվելիք վարկային միջոցների չափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները եկամուտների մոբիլիզացման և ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով շարունակում են իրականացնել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն և հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին:

Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը 2017 թվականին կբարձրանա, չնայած առկա ռիսկերին և մարտահրավերներին: Հիմնադրամն արձանագրում է, որ ներքին մրցակցության ամրապնդումը և բարեփոխումները կարևոր են մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը նպաստելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանում տնտեսական կատարողականի վերաբերյալ հինգերորդ և վերջնական ստուգումը 3-ամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի շրջանակներում: Վերանայման գործընթացի ավարտը հնարավորություն է տալիս Հայաստանի իշխանություններին 21.6 միլիոն դոլարի վարկային միջոցներ ներգրավել: Հիմնադրամը 2014թ. մարտին հաստատել է Հայաստանի հետ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագիրը (111.57 միլիոն դոլար):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում