Life

Գիտնականները հոգնածությունից ձերբազատվելու արդյունավետ միջոց են նշել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հոգնածությունից ձերբազատվելու արդյունավետ միջոց են նշել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները խրոնիկական հոգնածությունից ձերբազատվելու արդյունավետ միջոց են նշել: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված Է The Lancet հանդեսում, համառոտ դրա մասին հայտնել Է The Telegraph հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խրոնիկական հոգնածության սինդրոմը հաղթահարելուն կօգնեն չափավոր ինտենսիվությամբ ֆիզկուլտուրայի կանոնավոր պարապմունքները:

Հեղինակներն այս եզրակացությանն են եկել՝ 12 շաբաթվա ընթացքում դիտարկելով 200 մարդու առողջական վիճակը, որոնք, բացի դեղորայքային բուժումից (դեղամիջոցներ ընկճախտի եւ անքնության դեմ), զբաղվում Էին ֆիզկուլտուրայով: Հսկվող խմբի համեմատությամբ, որի մեջ մտնում Էր 100 մարդ, մոտավորապես 40 մասնակիցների վիճակը բարելավվել Է:

Խրոնիկական հոգնածության սինդրոմը կապված Է նյարդային համակարգի լարվածության հետ, որը չի անհետանում նույնիսկ երկարատեւ հանգստից հետո: Այն գլխավորապես տարածված Է զարգացած երկրներում, ախտահարում Է հազար մարդուց մոտավորապես յոթին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում