Հասարակական

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում քննարկել է GSP+» առևտրային ռեժիմի իրականացման հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում քննարկել է GSP+» առևտրային ռեժիմի իրականացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հունիսի 20-ին հանդիպել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») հարցերով Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման փուլի գործընթացի շրջանակներում և նախատեսում է հանդիպումներ ՀՀ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ մարմինների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում «GSP+» ռեժիմի կիրառմանը, «GSP+»-ից օգտվելու նախապայման հանդիսացող մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանը վերաբերող 27 միջազգային կոնվենցիաների իրականացմանը, «GSP+» առևտրային ռեժիմի դիտանցման շրջանակներում Հայաստանի կողմից տրամադրված զեկույցին, ինչպես նաև առաքելության ընթացքում նախատեսված հանդիպումներին առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում-քննարկում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում` հունիսի 22-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում