Life

Հոնկոնգցի միլիարդատեր Լի Կաշինը թոշակի կանցնի 90 տարեկան հասակում

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգցի միլիարդատեր Լի Կաշինը թոշակի կանցնի 90 տարեկան հասակում
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կաշինը, մտադիր Է 2018 թվականին թողնել իր կողմից ստեղծված CK Hutchison Holdings Ltd ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ներդրողի շրջապատին մոտ կանգնած մի աղբյուր: Հաջորդ տարի կլրանա Լի Կաշինն 90-ամյակը:

CK Hutchison-ի պաշտոնական ներկայացուցիչներն ընդգծել են, որ գործարարը ժամանակ առ ժամանակ քննարկում Է վաստակած հանգստի անցնելը եւ առաջվա պես մտադիր Է ընկերության ղեկավարությունը հանձնել իր ավագ որդուն՝ Վիկտորին. միեւնույն ժամանակ նա իրեն հիանալի Է զգում եւ թոշակի անցնելու կոնկրետ ամսաթիվ առայժմ չի նշել:

Լի Կաշինի կարողությունը գնահատվում Է 32,6 մլրդ դոլար. երկար ժամանակ նա Ասիայի ամենահարուստ մարդն Էր, մինչեւ որ նրանից առաջ անցավ Alibaba ինտերնետ-հսկայի հիմնադիր եւ ղեկավար Ջեկ Ման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում