Տնտեսություն

Տուր փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու հավակնոտ ծրագրեր են իրականացվում

3 րոպեի ընթերցում

Տուր փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու հավակնոտ ծրագրեր են իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիստական փաթեթներում Բյուրականի աստղադիտարանը ներառելու անհրաժեշտություն կա. ոլորտի մասնագետների կարծիքով՝ աստղագետի և զբոսավարի համատեղ աշխատանքն ու համալիր ծառայությունների կազմակերպումը կնպաստեն աստղադիտարանը տուր փաթեթներում ներառելուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Աստղադիտարանը դեռ պայմանագրեր չունի տուրիստական ընկերությունների հետ, բայց արդեն ձեռնարկում ենք որոշակի քայլեր: Մենք կապեր ենք հաստատում ընկերությունների հետ, նրանց հրավիրում ենք գիտական տուրիզմի վերաբերյալ կոնֆերանսների, կազմակերպում ենք այցելություններ բազմաթիվ վայրեր: Առաջարկել ենք նաև կազմել համատեղ փաթեթներ»,-ասաց Արեգ Միքայելյանը:

Թեև աստղադիտարանի տնօրենն ասում է, որ դեռ ոչ մի պայմանագիր չունեն տուր ընկերությունների հետ, սակայն Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ աստղադիտարանը որոշ տուր փաթեթներում ներառված է, որոշներում էլ՝ ոչ՝ կախված տվյալ ընկերության մասնագիտացումից: Նրա կարծիքով՝ տուր փաթեթներում աստղադիտարանը չներառելու խնդիրներից մեկը համալիր ծառայությունների բացակայությունն է:«Պետք է ավելի լավ ձևավորել ներկայացվող ծառայությունների փաթեթները, զուգահեռաբար նպաստել դրանց ու աստղադիտարանի ներկայացվածությանը շուկայում, աշխատել զբոսաշրջային ընկերությունների հետ: Պետք է կարողանալ զբոսաշրջիկներին մատուցել համալիր ծառայություններ՝ աշխատելով նաև Բյուրականի հյուրանոցային տնտեսությունների հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքով՝ նոր աշխատանքներից հետո միայն կարելի է հրավիրել ընկերություններին, կազմակերպել ճանաչողական այցեր:

Իսկ աստղադիտարանի տնօրենի կարծիքով՝ տուր փաթեթներում ներառված չլինելու պատճառներից է զբոսավարների խնդիրը: «Սովորական զբոսավարը չի կարող գիտական ինստիտուտը ներկայացնել պատշաճ մակարդակով, նույնիսկ եթե անգիր անի տեքստը: Աստղագետն էլ չի կարող զբոսավարի նման վարժ, գեղեցիկ ներկայացնել»,-ասաց Միքայելյանը:

Նրա խոսքով, սակայն, դեռ չեն եկել ճիշտ եզրակացության՝ աստղագետները ներկայացնեն, թե պրոֆեսիոնալ զբոսավարները սովորեն այդ մասին և պատմեն կամ երկու մասնագետներն էլ պիտի ներկա լինեն զբոսաշրջիկներին աստղադիտարանը ներկայացնելիս: Այնուամենայնիվ, զբոսավարների համար նման դասընթացներ և միջոցառումներ եղել են անցյալ տարի, և ապագայում ևս կկազմակերպվեն:

Աննա Գրիգորյան

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում