Կիպրոսի նախագահն այցելել է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարան է այցելել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիատիս։ Նախագահի պատվիրակության կազմում էին Կիպրոսի Արտաքին, Ներքին, Տնտեսության եւ Զբոսաշրջության նախարարները, ինչպես նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, ողջունելով նախագահի այցելությունը, նշել է, որ մեր երկու ազգերը, եկեղեցիները եւ երկրները պատմական կապեր ունեն։

«Մեր երկու ժողովուրդների գործակցությունը հիմնված չէ տնտեսական շահերի վրա, այլ հավաքական արժեքների, սկզբունքների եւ ձգտումների վրա: Մենք հավաքական դատ ունենք: Կիպրական Դատ եւ Հայ Դատ։ Այս երկու դատերը նույն նպատակն ունեն՝ արդարություն, եւ նույն հասցեն՝ Թուրքիա։ Ցեղասպան նույն Թուրքիան մեր երկու ժողովուրդներին կոտորել է եւ արմատախիլ արել իր հողից։ Մենք պիտի շարունակենք միասին աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի արդարություն լինի»,-ասել է Արամ Ա.-ն:

Նորին Սրբությունը նաեւ ողջունել է Կիպրոսի ու Հայաստանի միջեւ զարգացող տնտեսական ու դիվանագիտական կապերը։ Հայրապետն իր ջերմ գնահատանքն է հայտնել նախագահին՝ Կիպրոսի հայ համայնքին ցուցաբերած հատուկ հոգածության համար։

Կիպրոսի նախագահն անդրադարձել է երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Կիպրոսի միջեւ զարգացող գործակցությանը։ Նախագահը հիշեցրել է իր կատարած այցելությունը Հայաստան եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Կիպրոս։ Նա ողջունել է Վեհափառ Հայրապետի կարեւոր դերը միջկրոնական հարաբերություններում, ինչպես նաեւ նրա ցուցաբերած զորակցությունը կիպրական հարցին։

Վեհափառ Հայրապետն ու նախագահը ներկաների հետ այցելել են մայրավանքում գտնվող Սրբոց Նահատակաց մատուռ։ Այնտեղ Վեհափառ Հայրապետն աղոթք է արել սրբացած նահատակների աճյունների առջեւ:

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին